ԲԱՑԵՔ ԴՈՒՌԸ

«Ահա՛վասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (Հայտնութ. 3.20):

«Եվ դուք նմանվեցե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե ե՛րբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի, երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց սպասարկելու» (Ղուկ. 12.36-37):

«Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը: Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան» (Գործք 12.16):

«Հաճա՛խ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ: Միաժամանակ աղոթեցեք և մե՛զ համար, որպեսզի Աստված բացի մեր առաջ խոսքի դուռը՝ հայտնելու խորհուրդը Քրիստոսի» (Կող. 4.2-3):