ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ, ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

Աշխարհում տարբեր կրոնական ուղղություններ են եղել և կան, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև տարբեր ազգերի մշակույթում: Հայտնի է, որ համաշխարհային մշակույթի շատ գլուխգործոցներ ստեղծվել են քրիստոնեական կրոնից ներշնչված: Ի՞նչ փոխհարաբերության մեջ են քրիստոնեությունն ու մշակույթը:

Կրոնները սովորաբար ազդեցություն ունեն մշակույթի վրա, որովհետև ձևավորում են աշխարհայացք, նոր գաղափարներ, ընկալումներ, իսկ մշակույթը նյութական արժեքների, արվեստների միջոցով մարդկային աշխարհընկալման, զգացումների, գաղափարների արտահայտութունն է: Այս իմաստով կարելի է ասել, որ բոլոր կրոնները նաև մշակութային արժեքների ձևավորման գործում կարևոր դերակատարություն ունեն:

Քրիստոնեական գաղափարները ևս արտահայտվել են մշակույթի գործերով, բայց փոխադարձաբար մշակույթն իր հերթին կրոնի համար ծառայում է որպես արտահայտչամիջոց իր գաղափարների դրսևորման ու տարածման համար:

Այսպես, ճարտարապետական արվեստով կառուցվել են քրիստոնեական պաշտամունքային վայրեր, երաժշտությամբ, գիր ու դպրությամբ քարոզվել և քարոզվում են քրիստոնեական գաղափարները, ընկալումները: Այսպիսով, կրոնը ձևավորում է մշակույթ, իսկ մշակույթն իր հերթին դառնում է կրոնի լեզուն՝ կրոնական համապատասխան գաղափարների և ուսուցումների դրսևորման ու տարածման համար:

Կարդալ նաև`