ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻՐՈ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԹՂԹՈՒՄ

Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալն ընկալում քրիստոնեական սերը:

Հովհաննես առաքյալը հեղինակել է Ավետարանը, առաքելական երեք թղթեր և Հայտնությունը, որը հիմնականում պատմում է աշխարհի վախճանի դեպքերի մասին: Հովհաննես առաքյալը կոչվում է սիրո ավետարանիչ, և «սեր» հասկացությանը կամ սիրո քրիստոնեական ընկալմանը հանգամանորեն անդրադարձել է հատկապես իր առաքելական առաջին թղթում:

Նրա առաջին թղթի ընթերցանությունից պարզ է դառնում, որ առաքյալը «սեր» հասկացությամբ նկատի ունի ոչ թե միջանձնական հարաբերություններում առկա զգացմունքը, ոչ թե տարբեր սեռերի կողմից միմյանց հանդեպ զգացական դրսևորումները, այլ դրանցից ավելի վեր եղող քրիստոնեական սերը:

Տեսնում ենք, որ առաքյալի ընկալմամբ քրիստոնեական սերն առնչվում է ոչ թե զգացական ոլորտին, այլ ավելի վեր է դրանից և առնչվում է հոգևոր ոլորտին կամ սկզբնավորվում հոգևոր ոլորտից:

Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալը բացատրում քրիստոնեական սերը:

Սիրո ընկալումը բացատրելու համար առաքյալը բերում է զուգորդություններ ու հակադրություններ: Կարող ենք տեսնել համարժեք երևույթների կամ իրողությունների համադրություններ ու հակադրություններ, ինչպես նաև ոչ համարժեք իրողությունների հակադրություններ, ինչպես, օրինակ, լույս-խավար, սեր-ատելություն:

Լույսը և խավարը համարժեք են այն առումով, որ տեսանելի կամ տեսանելիքին առնչվող երևույթ են, իսկ սերը և ատելությունն արդեն ոչ տեսանելի իրողություններ են: Ոչ համարժեք հակադրություն է, երբ հակադրվում են լույսը և ատելությունը` մեկը տեսանելի, մյուսը ոչ տեսանելի և զգացմունքային ոլորտին վերաբերող:

Առաքյալն ասում է. «Աստված լույս է և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա: Եթե ասում ենք, որ հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց խավարի մեջ ենք ընթանում, ուրեմն ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում» (1.56): Այստեղ տեսնում ենք լույս և խավար համարժեքների հակադրությունը:

Առաքյալը նաև նշում է. «Եթե մեկն ասում է, որ լույսի մեջ է, բայց ատում է իր եղբորը, սուտ է, և դեռևս խավարի մեջ է» (2.9): Այստեղ զուգորդված են ոչ համարժեք լույսը և ատելությունը, իսկ խավարը նշվում է որպես սիրո բացակայություն կամ ատելության ներկայություն:

Կարդալ նաև`