ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՄԱՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵԶ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՏԱՐԻՔԻՑ, ԵՂԵՔ ԲԱՐԵՊԱՇՏ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ

Որդինե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ: Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն (Կող. 3.20):

Մինչ երեխա էի, խոսում էի ինչպես երեխա, խորհում էի ինչպես երեխա, դատում էի ինչպես երեխա. իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ թողեցի (Ա Կորնթ. 13.11):

Մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս (Ա Կորնթ. 14.20):

Ուրեմն, դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն, որպես նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար, քանի որ արդեն ճաշակել էք, որ քաղցր է Տերը (Ա Պետ. 2.1-3):