ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատթեոսի Ավետարանը սկսվում է Քրիստոսի ազգաբանությամբ: Ըստ հրեական սովորության` ազգաբանության մեջ նշվում են միայն տղամարդիկ, սակայն մասնահատուկ որևէ բան շեշտելու համար կարող էին նշվել նաև կանայք: Քրիստոսի ազգաբանության մեջ հիշվող կանայք (բացի Մարիամից) չորսն են` Ռահաբը, Թամարը, Հռութը, Բերսաբեն։ Հիշատակման պատճառն  այն է, որ ա) Քրիստոս  ամոթ չհամարեց իր ազգաբանության մեջ ընդգրկել օտարազգիներին (Հռութ, Ռահաբ) ու մեղավորներին (Ռահաբ, Թամար, Բերսաբե) և բ) սրանով ցույց է տրվում, որ Քրիստոսով  փրկություն ունեն և՛ մեղավորները, և՛ օտարազգիները: Քրիստոսի պարգևած փրկությունը համընդհանուր է բոլոր մարդկանց համար: