ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՄՈՒՏՔ ԵՐՈՒՍԱՂԵՄ, ՕՎՍԱՆՆԱ

Երուսաղեմ մուտքի ժամանակ մարդիկ ճյուղեր էին սփռում Տիրոջ առաջ: Ղուկաս ավետարանիչը չի նշում ճյուղերի մասին: Մյուս ավետարանիչները հայտնում են, որ ժողովուրդը ծառերից ճյուղեր էր կտրում: Հովհաննեսը նշում է, որ արմավենու ճյուղեր էին կտրում: Տիրոջ առջևից և հետևից գնացող ժողովուրդը խորհրդանշում է առաքյալներին և մարգարեներին, որոնք ավետում են Քրիստոսով փրկությունը,  դա է «օվսաննա» գոչելու պատճառը, ինչպես ասում է Ստեփանոս Սյունեցին: «Օվսաննա» բառը կազմված է «օսա» և «նա» բառերից: «Օսա» նշանակում է փրկիր, իսկ «նա»-ն ավելի է շեշտում խնդրանքը: Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի բացատրությամբ` աղաչում եմ փրկիր: Օրմանյանն ասում է, որ այս բառը հետագայում ձեռք է բերել ուրախ բացականչության իմաստ, ինչպես որ մեզ մոտ՝ կեցցե կամ օրհնյալ թող լինի: Եվ հենց այս իմաստով էր օգտագործվում  Տիրոջ համար: