ՈՎ Է ՄԵԾ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այն օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»: Եվ Հիսուս Իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի»: