ՈՎ ԱՅՍՊԻՍԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՄ ԱՆՈՒՆՈՎ, ԻՆՁ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ

Իբրև մանուկներ ի Քրիստոս կաթ տվեցի ձեզ (Ա Կորնթ. 3.2):

Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է Իմ անունով, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ոչ թե Ինձ է ընդունում, այլ Նրան, ով Ինձ ուղարկեց (Մարկ. 9.36):

Գոհությո՜ւն Քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ Քեզ: Ամեն ինչ Ինձ տրվեց Իմ Հորից. և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, եթե ոչ՝ Հայրը, և թե՝ ո՛վ է Հայրը, եթե ոչ՝ Որդին և նա, ում կկամենա Որդին հայտնել (Ղուկ. 10.21-22):