Ո՞ՒՐ ԵՍ ՄԱՅՐ ԻՄ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր և անուշ. սեր ծնողիդ զիս այրե.
Լցան աչք Իմ դառն արտասվոք, ոչ ոք ունիմ, որ սրբե.
Ազդ արարեք մորն իմո, որ գա կարոտն յուր առնե.
Գուցե երբեք հետո եկյալ և զիս մեռյալ գտանե:

Ո՛վ Մարիամ Մագդաղինե և ազգակից Սողոմե.
Վա՛յ ինձ, Հիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լույս իմ Որդյակ հոգվույս հոգի իմ Զավակ.
Վայ իմ որդյակ, անույշ գառնուկ առանց քեզի մնացի որբուկ.
Ո՛վ Մարիամ, և դուք, կանա՛յք, ինձ հետ լացեք, ողբացեք:

(«Ո՞ւր ես մայր իմ» տաղը երգվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան` Խավարման կարգի ժամանակ, երբ հիշատակվում են Քրիստոսի խաչելությունն ու չարչարանքները):