ՆԱ ՄԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՐԵՑ ԵՎ ՄԵՐ ՑԱՎԵՐԸ ԿՐԵՑ

Եվ Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր ախտերը: Եվ Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում. և Նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պեսպես ցավերով ու տանջանքներով. և՛ դիվահարների, և՛ լուսնոտների, և՛ անդամալույծների. և նրանց բժշկեց (Մատթ. 4.23-24):

Երբ երեկո եղավ, Նրա մոտ բազում դիվահարներ բերեցին, և Նա խոսքով դևերին հանեց ու բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասված խոսքը. “Նա մեր հիվանդությունները Իր վրա վերցրեց և մեր ցավերը կրեց” (Մատթ. 8.16-17):

Եվ երբ Նա ցամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին (Մատթ. 14.14):

Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք (Հակ. 5.15-16):

Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետեւ քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և Ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և Ինձ այցի եկաք”: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն Նրան ու ասեն. “Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարավ և ջուր տվեցինք. ե՞րբ տեսանք Քեզ օտար և մեր մեջ առանք, կամ՝ մերկ և հագցրինք. ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք Քեզ այցի”: Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք” (Մատթ. 25.34-40):