ՄԻ ԵՐԿՄՏԻՐ

Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ՝ քայլելով ծովի վրա: Երբ աշակերտները Նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է». ու սարսափից աղաղակեցին: Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»:

Պետրոսը Նրան պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»: Եվ Նա ասաց՝ արի՛: Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ: Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: Եվ իսկույն Հիսուս երկարեց Իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: Եվ երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց: Եվ նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին Նրան ու ասացին. «Արդարև Աստծու Որդին ես Դու» (Մատթ. 14.25-33):

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21.21-22):

Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության: Նույնպես և կանայք, համեստ զարդարանքով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն. ոչ թե մարգարտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց (Ա Տիմ. 2.8-10):