ՄԻՆՉԵՎ ՄԵՆՔ ԷԼ ՄԱՆՈՒԿ ՉԴԱՌՆԱՆՔ

Քրիստոս որպես մանուկ ծնվելով և հասակ առնելով ու Իր առաքելությունը սկսելով պիտի ուսուցաներ, որ մինչև մենք էլ մանուկ չդառնանք, մանկան պես չլինենք, Երկնքի արքայությունը չենք մտնի (Մատթ. 18.3): Եվ դրա համար նաև Ինքը մանուկ դարձավ, որ մեզ սովորեցնի հրաժարվել ամեն մեղքից ու մաքրվել, սրբվել և մանկական հոգու վճիտ պարզությամբ Երկնքի արքայությունը ժառանգել: