Մեր մասին

Սիրելի ընթերցողներ,

Այս կայքում ներկայացված են կրոնական հարցեր, արդիական խնդիրներ, քրիստոնեական պատասխաններ, հրապարակվում են նաև արդիական թեմաների վերաբերյալ նոր նյութեր:

Կայքում ներկայացվող կրոնական տեսակետները, դիրքորոշումները հիմնված են Սուրբ Գրքի, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վարդապետության, եկեղեցական հեղինակների, ինչպես և տարբեր Եկեղեցիների Սոցիալական հայեցակարգի հիմունքների և ընդունված եկեղեցական փաստաթղթերի վրա:

Մարդկության պատմության մեջ հատկապես 20-րդ դարից սկսած և մանավանդ 21-րդ դարում աննախընթաց կերպով զարգացան գիտության տարբեր ճյուղերը` տեխնոլոգիաները, բժշկագիտությունը, կենսաբանության ոլորտը և այլն: Այդ իրողությունը, աշխարհում դրական դերակատարությամբ հանդերձ, մեծապես ազդեց մարդու մտածելակերպի, աշխարհայացքի, վարքագծի վրա: Ձևավորվեցին նոր փոխհարաբերություններ, առաջ եկան նաև տարբեր խնդիրներ, որոնք առնչվում են բարոյականությանը, էթիկային, ինչպես և կրոնի հանդեպ վերաբերմունքին, աշխարհիկ ու նյութական երևույթների բացարձականացմանը, հոգևոր արժեքների անտեսմանը և այլն:

Այս իրադրության մեջ անհրաժեշտ է դարձել աստվածաշնչյան և հոգևոր գրականության հիմնավորումներով պատասխաններ տալու արդիական խնդիրներին, ինչպես նաև նոր պայմանների նկատառումով բացատրելու մարդ և Աստված հարաբերությունները, մարդկային վարվեցողության, քրիստոնեական բարոյականության ուսուցումները:

Կայքի գլխավոր էջում արտացոլված են հիմնական վերնագրերը, որոնց բովանդակությունն առավել ծավալվում է նաև ենթավերնագրերի ներքո: Ենթավերնագրերը կարող եք տեսնել գլխավոր թեմա մուտք գործելիս բովանդակության վերջում:

Կայքում զետեղված նյութերը նպաստավոր կլինեն քրիստոնեական դիրքորոշումների վերաբերյալ իմացության, հոգևոր-կրոնական գիտելիքների զորացման համար և կօգնեն կողմնորոշվել ժամանակակից աշխարհի բազմազան իրողություններում քրիստոնեական կենցաղավարություն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը հավատարիմ ապրելակերպ հաստատելու գործում:

Այցելեք christianity4all.com կայք, բաժանորդագրվեք կամ հավանեք կայքը՝ նոր հրապարակումներին ևս անմիջապես հաղորդ դառնալու համար.

(հայերեն տառերով մուտք գործելու համար կարող եք գրել` քրիստոնեություն բոլորի համար):