ՄԱՐՄՆԻ ՃՐԱԳԸ ԱՉՔՆ Է

Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչա՜փ ևս ավելի (Մատթ. 6.22-23):

Ո՛չ ոք ճրագ չի վառի և կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի, ովքեր մտնեն, լույսը տեսնեն: Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա: Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից (Ղուկ. 8.16-18):

Երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Արդ, զգո՛ւյշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի: Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ (Ղուկ. 11.34-36):