ՄԱՀՎԱՆ ՊԱՏԻԺԸ

Որոշ մարդիկ մահը պատկերացնում են որպես մի կմախք` ձեռքին գերանդի, որը հնձում է կենդանի մարդկանց` խլելով նրանց կյանքը: Մահվան նման նկարագրություն կա նաև Զաքարիա մարգարեի մարգարեության մեջ:

Հրեշտակը հարցնում է մարգարեին. «Ի՞նչ ես տեսնում»: Եվ մարգարեն պատասխանում է. «Թռչող գերանդի եմ տեսնում` քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»: Եվ հրեշտակը բացատրում է. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին, որովհետև ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի» (5.13):

Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի բռնակալ չի մեռել հանգիստ մահով, այլ` ահավոր չարչարանքներով: Մարգարեության մեջ հրեշտակի խոսքերը զգաստության ու ապաշխարութան են կոչում այսօրվա գողերին ու ավազակներին, ովքեր իրենց հեղինակությունը փորձում են սպառնալիքներով հաստատել, քանզի նրանք էլ կմեռնեն նույնպիսի ահեղ չարչարանքներով, եթե չզղջան և ետ չդառնան իրենց մեղսալի ճանապարհից: