ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոգևոր կյանքում ովքե՞ր կարող են ազատ համարվել:

Հոգևոր իմաստով ազատ համարվում են մեղքից ազատ եղողները, մեղսալի ընթացքից դուրս եկածները, մեղքերի բեռից ազատվածները:

Ազատության ոչ կրոնական ընկալումը հիմնվում է մարդու իրավունքների վրա` պնդումով, որ մարդը, եթե չի վնասում պետությանը կամ պետության քաղաքացուն հիմնականում կյանքի և ունեցվածքի առումով, իրավունք ունի անելու իր ամեն ցանկացածը:

Այս ընկալման մեջ մարդու իրավունքների շեշտումը հաճախ հակասում է հասարակության իրավունքներին, ինչպես օրինակ սեռական փոքրամասնության մեջ գտնվող անձերի իրավունքների պաշտպանությամբ ոտնահարվում են իրավունքները հասարակության, որին պարտադրվում են առանձին անձերի իրավունքները` հասարակության մեջ ընդունված ավանդույթներին, պատմական ընկալումներին և հասկացություններին հակառակ: