ՀԱՅԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ իրենք ունեն, որն է տեսողությունը: Այսինքն` աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով ուրիշ աչքերի մեջ, մարմնի այլ մասերին նայելով` աչքերն իրենց չեն տեսնի: Նույն կերպ հոգին կարող է իրեն տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ ինքն ունի, որն է իմաստությունը:

Ինչպես որ հայելիները ավելի պարզ են ցույց տալիս, քան աչքերի հայելիները, նույնպես աստվածային իմաստությունն ավելի հստակ է ցույց տալիս, քան մարդկային իմաստությունը: Եվ մեր հոգիներն ավելի լուսավոր տեսնելու և այդպիսին դարձնելու համար պետք է նայենք աստվածային իմաստության հայելու մեջ:

Երբ մարդը կենտրոնանում է իր կրքերի վրա, որոնք հատուկ են նաև անասուններին, սկսում է նմանվել կենդանիներին, նույնիսկ եթե չի քայլում չորքոտանի կենդանիների պես, այլ քայլում է երկու ոտքերով` կապիկների պես:

Քիչ առաջ անդրադարձանք իմաստության հայելու մեջ նայելու անհրաժեշտությանը: Սակայն փիլիսոփան ասում է, որ երբ կապիկը նայում է հայելու մեջ, հայելուց չի կարող առաքյալ դուրս նայել: Հետևաբար, մարդը պետք է իրական մարդ դառնա: Եվ Դարվինի տեսությունը` կապիկից մարդու առաջանալու մասին, գուցե օգտակար լինի այս խորհրդանշական իմաստով: