ԿՅԱՆՔԻ ՋՈՒՐԸ

Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Հիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ Նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպեսզի ուտելիք գնեն): Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Եթե դու գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե Ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցե ինքդ արդարև Նրանից կուզեիր, և Նա քեզ կենդանի ջուր կտար»:

Կինը Նրան ասաց. «Տե՛ր, սակայն դու դույլ իսկ չունես, և այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կունենաս կենդանի ջուր: Միթե դու ավելի մե՞ծ մեկն ես, քան մեր հայրը՝ Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվել է և ինքն էլ խմել է սրանից. նաև՝ իր որդիներն ու իր հոտերը»: Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4.7-17):