ԼԱՎ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԹՈՀՈՒԲՈՀԻ ՄԵՋ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ

Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ (Մատթ. 9.29):

Ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք (Մատթ. 21.22):

Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին (Մարկ. 1.15):

Ինչո՞ւ այդպես վախկոտ էք. դեռևս հավատ չունե՞ք (Մարկ. 4.40):

Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛ (Մարկ. 5.36):

Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է (Մարկ. 9.22):

Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ (Մատթ. 8.13):

Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ (Մարկ. 11.24):

Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի (Մարկ. 16.16):

Եվ երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն (Ղուկ. 1.45):

Ո՞ւր է ձեր հավատը (Ղուկ. 8.25):

Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը (Բ Տիմ. 4.7):