ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ՓՈՂ ԵՎ ՔԾՆՈՂՈՒԹՅՈՒՆ

Փողը մութ տեղում լույս է տալիս:

Տուր փարեն, փրկվի չարեն:

Փողատիրոջ խոսքը ամեն տեղ անցնում է:

Ինչպես ծափ ես տալիս, այնպես էլ պարում եմ:

Փողը լեզու չունեցողի բերանը լեզու է դնում:

Մարդու բարեկամն իր գրպանն է:

Փողից սարերն էլ են վախենում:

Կանխիկ փողը հանած թուր է:

Առ ու տուր են անում, ոչ թե առ ու կուլ: