ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

Ով չի հիվանդացել, առողջության արժեքը չի հասկանա:

Ուր բազե շատ կա, աղավնի քիչ կլինի:

Գիշեր չի եղել, որ չի լուսացել:

Դառնություն չճաշակած, քաղցրության արժեքը չես հասկանա:

Դարդ կա` կգա կանցնի, դարդ կա` կայրի կանցնի:

Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:

Լավ ձին գարի կավելացնի, վատ ձին՝ մտրակը:

Լավ է քիչ, քան ոչինչ:

Կաղնին ընկավ, բայց անտառը կա:

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր: