ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Ով ասելուց չամաչի, անելուց էլ չի ամաչի:

Ամեն բարև տվող բարեկամ չէ:

Անողը պրծավ, ասողը չպրծավ:

Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:

Արջն անտառից խռովել է, անտառը տեղյակ չէ:

Եթե սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ է մռմռում:

Օրենքն այնպիսի մի պարան է, որ բարձրահասակները վրայից են շրջանցում, իսկ ցածրահասակները տակով են անցնում:

Ճարպիկ գողը տանտիրոջն է մեղավոր սարքում: