ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Այն գյուղում, ուր բոլորը կույր են, դու էլ աչքերդ փակիր:

Եկավ փաշի պես, բնաց բոշի պես:

Սրբի դուռն էլ առանց խաչհամբույրի չեն գնում:

Ձուն քարի հետ չպետք է վիճի:

Ագռավը արծվի հետ մրցում չի մտնի:

Կրակը բամբակի մեջ չես պահի:

Աղը պարկում չես պահի:

Բեռով եկած հյուրի լեզուն երկար կլինի:

Առաջ հաց, հետո՝ հարց:

Բերնից դուրս թռած խոսքը արձակած գնդակ է, ետ չի դառնա: