ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԼԱՐԿՈՏՈՒԹՅՈՒՆ

Ծառի տակ պառկելով՝ բերանդ տանձ չի ընկնի:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:

Աշխատանքի անունը տալիս գլխի ցավը բռնում է:

Գործից փախիր, հացին՝ հասիր:

Գժի համար ամեն օր Նոր տարի է:

Ով տուն չի շինել, գիտի տան սյունը բուսած է:

Թամբալը գիտի, թե հացը ծառի վրա է աճում:

Ինչու լողամ, որ դողամ:

Ծույլի համար շաբաթվա բոլոր օրերը կիրակի են: