ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ

Անզավակը մի դարդ ունի, որդետերը՝ հազար:

Լավ մարդու որդին անպիտան չի լինի:

Հայրերը ծառեր են տնկում, զավակները զովանում են դրանց ստվերում:

Հոր համար աղջիկը լուսին է, մոր համար՝ արեգակ:

Մայրն է գովում՝ թող ու փախիր, հարևանն է գովում՝ առ ու փախիր:

Մորը թախտ, աղջկան՝ բախտ:

Որդին մորը շալակով Երուսաղեմի չի տանի:

Վատ հոր պատիժը անարժան որդին է:

Մոր մեկ օրհնանքը յոթը վարդապետի անեծք կքանդի: