ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԽԵԼՔ ԵՎ ԽՐԱՏ

Կույրի առաջ անընդհատ լույս վառիր:

Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին:

Աղբյուրը թե կեղտոտես, ջուր որտեղի՞ց պիտի խմես:

Անպտուղ ծառի վրա քար գցող չի լինի:

Ուրագն իր կոթը չի տաշի:

Մոմն իր տակ լույս չի տա:

Թունդ քացախը իր ամանն է ճաքեցնում:

Շատ հաչան շունը ոչխարին գայլ կբերի:

Վախեցիր էն մարդուց, որը չի վախենում Աստծուց: