ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Մի մուկը յոթը կարաս կապականի:

Ձին ու ջորին կռվեցին, էշը ոտատակ գնաց:

Ուրիշի մեռելը մեկ ուրիշի աչքին քնած է երևում:

Ագռավի խնամին կաչաղակը կլինի:

Թագավորը թախտից ընկնի ավելի լավ է, քան երեխան՝ օրորոցից:

Իմ բանն աջ է, ով ուզում է թող հաչե:

Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ էլ չի քնի:

Լռությունը միշտ չէ, որ ոսկի է:

Օրենքը հարուստի համար է գրված, պատիժը՝ աղքատի:

Ծառն ընկավ, բոլորը վազեցին` կացնով թե անկացին:

Դահիճ կա խիղճ ունի, դատավոր կա, խիղճը մեռած է:

Եզան տակին հորթ են փնտրում:

Էն վաղ էր, որ էշը կաղ էր:

Այծը այծի համար ավելի լավ է, քանի մի հոտ ոչխար:

Ծառի որդն իրենից կլինի:

Ծառը կացնից գանգատվեց Աստծուն, որ իրեն կտրում է, Աստված ասաց՝ կոթը քեզանից է: