ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Սրտակից հարևանը անսիրտ եղբորից լավ է:

Տուն մի՛ գնիր, հարևա՛ն գնիր:

Հարևանի շունն էլ պիտի լավը լինի:

Բարեկամ կա՝ սրտի, բարեկամ կա՝ փորի:

Մարդ կա` մարդ ա, մարդ էլ կա` զարդ ա:

Ծառը ամուր է արմատներով, իսկ մարդը` բարեկամներով:

Բարեկամը չգնալով, չգալով օտարացավ, օտարը գնալով, գալով բարեկամացավ: