ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԲԱԽՏ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեսին մի՛ նայիր, բախտի՛ն նայիր:

Բախտ ունեցար, քարի վրա էլ գնաս, կկանաչի:

Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:

Թան եթե ունենամ, ճանճը Բաղդադից էլ կգա:

Մարդուն թող բախտ լինի, մի աչքն էլ կույր լինի:

Աստծու պահած գառը գայլը չի ուտի:

Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր: