ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԱՂՔԱՏ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ

Մի թել քաշես, հազար կարկատան կթափվի:

Աղքատը եթե հավ է ուտում, կա՛մ հավն է հիվանդ, կա՛մ աղքատը:

Ձյունն ինչ գիտի, թե աղքատը փայտ չունի:

Այծը աղքատի կովն է:

Հարուստ մարդը օձ կերավ, ասացին՝ դեղ է, աղքատը կերավ, ասացին՝ սոված է:

Հարուստի հագին նոր շոր տեսան, ասացին՝ շնորհավոր, աղքատի հագին տեսան, հարցրին՝ որտեղի՞ց:

Հարուստի աղջիկ առնելն է դժվար, պահելը հեշտ է, աղքատի աղջիկ առնելը հեշտ է, պահելը՝ դժվար:

Թե հարուստ ես, աչքիս վրա, թե աղքատ ես, քաշվի գնա:

Սոված մարդուն հացը գաթա կթվա:

Հոգուդ մեռնեմ թանապուր, դու էլ դարձար կերակուր:

Աղքատը գողից վախ չունի:

Աղքատը հացի կարոտ է, հարուստը՝ ամեն բանի: