ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ. ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԼԱՏՈՒԹՅՈՒՆ

Աշխարհը ոչ մեկին չի մնացել:

Արջին թաթից են ճանաչում, աղվեսին՝ պոչից:

Այնպես մտնի, չիմանաս, այնպես դուրս գա, զարմանաս:

Ծուխը՝ շատ, խորովածը՝ քիչ:

Հարստությունը անքուն կրակ է, ունեցողին հանգիստ չի տալիս:

Ուտեմ կեղտոտ է, նետեմ` ափսոս է:

Ձեռքը գիտի, թե բերանը որտեղ է:

Ճաղատի մոտ սանր չի գտնվի:

Ոսկոր բերող շունը ոսկոր էլ կտանի:

Օձը դրսից է նախշուն, մարդը՝ ներսից: