ԷՖԹԱՆԱԶԻԱ. ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀՈՒՄԱՆԻԶՄ

Ի՞նչ է էֆթանազիան, ե՞րբ է առաջին անգամ գործածվել այս եզրը և ո՞րն է էֆթանազիայի նպատակը:

«Էֆթանազիա» բառի հիմքում ընկած է հունարեն «θάνατος – թանատոս – մահ» բառը: Էֆթանազիա նշանակում է հեշտ, առանց չարչարանքների մահ: Ըստ տեղեկությունների` այս բառն առաջին անգամ գործածել է հռոմեացի պատմիչ Սվետոնիուսը Օգոստոս կայսեր մահվան նկարագրության համար` հաղորդելով, որ կայսրը հեշտ և թեթև մահ է ունեցել:

Դրանից հետո «էֆթանազիա» բառը գործածվում էր հեշտ մահվան նկարագրության համար: Սակայն հետագայում, երբ բժշկության մեջ սկսեց կիրառվել մեկի կողմից ցավերի, չարչարանքների մեջ գտնվող հիվանդին մահ պատճառելը, բառը գործածվեց այս երևույթի համար:

Էֆթանազիան լինում է կամավոր և ոչ կամավոր: Այն կամավոր է, երբ հիվանդը գիտակից է և ինքն է խնդրում` իրեն մահ պատճառելով ազատել հիվանդության ցավերից, չարչարանքներից: Էֆթանազիան ոչ կամավոր է, երբ հիվանդը գիտակից վիճակում չէ, և նրա հարազատներն են, և կամ բժիշկն է նմանատիպ որոշում կայացնում:

Էֆթանազիան մարդկային բարձր բարոյականության, ինչպես և կյանքի գերագույն արժեքի հանդեպ վերաբերմունքի առումով անընդունելի է և ավելի շատ դատապարտության, քան ընդունելության է արժանանում:

Կարդալ նաև`