ԵՐԿԻՆՔԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ

Տեսնեմ երկինքը` Քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր (Սաղմ. 8.4):

Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով` նրա բոլոր զորությունները (Սաղմ. 32.6):

Դու երկինք ես բարձրացել, Աստվա՛ծ, և ողջ աշխարհն է բռնել փառքը Քո (Սաղմ. 56.6):

Քո ողորմության մեծությունը հասավ մինչև երկինք, և Քո ճշմարտությունը` մինչև ամպերը (Սաղմ. 56.11):

Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը (Սաղմ. 18.2):