ԴՈՒ ԵՍ ԱՍՏՎԱԾՆ ԻՄ

Իմ հույսը դարձար մորս կաթով սնվելու օրից: Մորս որովայնից սկսած՝ դու ես Աստվածն իմ (Սաղմ. 21.10-11):

Մորս որովայնից Դո՛ւ ես իմ ապավենը, և հարաժամ քեզնի՛ց է իմ օգնությունը (Սաղմ. 70.6):

Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ: Նրա առջև ելե՛ք ցնծությամբ. իմացե՛ք, որ Նա է Տեր Աստվածը մեր. Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները Նրա արոտի:

Մտե՛ք Նրա դռներով խոստովանությամբ, և մտե՛ք նրա սրահները՝ օրհնությամբ. գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջն ու օրհնեցե՛ք անունը Նրա: Քաղցր է Տերը, Նրա ողորմությունը հավերժ է, Նրա ճշմարտությունը՝ սերնդից սերունդ (Սաղմ. 99.1-5):