ԳՈ՞ՐԾ ԱՆԵԼ, ԹԵ՞ ՏԻՐՈՋ ԽՈՍՔԸ ԼՍԵԼ

Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին Նրան ընդունեց իր տան մեջ: Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր Նրա խոսքերը: Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց Նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»: Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի» (Ղուկ. 10.38-42):

Եվ ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր Նրա մոտ` տաճարում Նրան լսելու համար (Ղուկ. 21.38):

Եվ երբ հաջորդ շաբաթ օրը եկավ, գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու (Գործք 14.44):

Պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից (Բ Տիմ. 4.3-4):

Ով լսելու ականջ ունի, թող լսի (Մատթ. 11.15, 13.9, 43, Մարկ. 4.9, 23, 7.16, Ղուկ. 8.8, 14.35):