ԱՍՏՎԱԾ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻՇՏ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵԼՔ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. Աստծուց եմ փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Յուրաքանչյուր ոք փորձվում է` հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից (Հակ. 1.13):

Աղոթքի՛ կանգնեցեք, որ փորձության մեջ չընկնեք (Ղուկ. 22.40):

Այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը` փորձառություն, փորձառությունը` հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ (Հռ. 5.3-5):

Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ Իրեն սիրողներին (Հակ. 1.12):

Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ` փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու (Ա Կորնթ. 10.13):