ԱՍՏՎԱԾ ԱՅՆՔԱՆ ՍԻՐԵՑ ԱՇԽԱՐՀԸ

Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ` որպեսզի աշխարհը Նրանով փրկվի (Հովհ. 3.16-17):

Արդար Հայր, թեև աշխարհը Քեզ չճանաչեց, բայց Ես Քեզ ճանաչեցի, և իմացան նրանք, որ Դու ես Ինձ ուղարկել: Եվ ճանաչեցրի նրանց Քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և Ես՝ նրանց մեջ (Հովհ. 17.25-26):

Եվ սրանո՛ւմ երևաց Աստծու սերը մեր հանդեպ. այն, որ Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք: Սրանո՛ւմ է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար (Ա Հովհ. 4.9-10):

Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց (Ա Հովհ. 4.11):

Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն էք (Հովհ. 13.34-35):