ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈ ՄԱՅՐԱԿԱՆ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆԸ

«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա», – ասում է Տերը (Եսայի 49.15):

Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ Ես պիտի գգվեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում: Պիտի տեսնեք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի ծաղկեն: Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին (Եսայի 66.13):

Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն: Տերը տեսավ ու վրդովվեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկության համար (Բ Օր. 32.18-19):

Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ (Հռ. 5.5):