ԱՍՏԾՈՒ ՇՆՉՈՎ ԳՐՎԱԾ ԱՄԵՆ ԳԻՐՔ ՕԳՏԱԿԱՐ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՀԱՆԴԻՄԱՆՈՒԹՅԱՆ, ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԽՐԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար. գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է: Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար (Բ Տիմ. 3.14-17):

Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին, որովհետև դուք կարծում էք, թե հավիտենական կյանք ունեք (Հովհ. 5.39):

Մարգարեների գրքերում գրված է. «Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն»: Ամեն ոք, որ լսում է Հորից և ուսանում է, գալիս է դեպի Ինձ: Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն Նա, որ Աստծուց է, Նա՛ է տեսել Հորը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը (Մատթ. 6.45-47):