ԱՅՍՕՐ ԴԱՎԹԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԾՆՎԵՑ ՄԻ ՓՐԿԻՉ, ՈՐ ՕԾՅԱԼ ՏԵՐՆ Է

Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է: Եվ սա՛ ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք» (Ղուկ. 2.10-12):