ԱՄԱՆՈՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉՄՈՌԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Անհրաժեշտ է Ամանորի անցուդարձերի կամ Նոր տարվա ուրախության մեջ չմոռանալ Սուրբ Ծննդյան խորհուրդն ու մեծ կարևորությունը: Ոչ թե Ամանորին՝ որպես տոն, գլխավոր տեղ հատկացնել, այլ Նոր տարին նշելով պատրաստվել Քրիստոսի Սուրբ Ծննդյան մեծ տոնակատարությանը՝ հոգով նորոգվելու և Աստծո պարգևած շնորհներն ընդունելու: