ԱՀԱ ԳԱՌՆ ԱՍՏԾՈ

Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը (Հովհ. 1.29):

Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը. նաև` իր աշակերտներից երկուսը: Եվ նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը` Գառն Աստուծո» (Հովհ. 1.35-36):

Մորթվելու տարվեց Նա ինչպես մի ոչխար. և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ (Գործք 8.32, Եսայի 53.7)

Ահա՛վասիկ Նա, որ գալու է ամպերի հետ, և Նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին Նրան (Հայտն. 1.7):

Ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ (Ղուկ. 10.3):

Ահա Ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ` գայլերի մեջ: Այսուհետև խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ` աղավնիների նման (Մատթ. 10.16):